Posted in Մայրենի

Կանաչ եղևնին մայրենի 21.12.2021

✨ Oscar Droege (1898-1983) - Hohe Tannen, Farb-Holzschnitt ::: High Fir Trees…:

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արևի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը,  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ,  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Առաջադրանքներ

1 Բացատրիր ընդգծված բառերը։
հանդերձ —  Հագուստ, զգեստ
սաղարթն — Բույսի տերևների ամբողջությունը, տերևներ
հոխորտաց — Սպառնագին խոսել, մեծ-մեծ ջարդել, սպառնալ
Ալեհեր — Ճերմակած մազերով
սարսռաց — դողդողալ, Մրսելուց դողալ
աղերսեց — աղաչել, խնդրելռ

2․Բնութագրի՛ր եղևնուն։
Եղեվնին կանանչ էր ու փոքրիկ: Նա շատ բարի սիրտ ուներ:

3․ Հեքիաթից դուրս գրիր բարդուն բնորոշող արտահայտությունները։
Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց բարդին:

4․ Տեքստից դուրս գրիր քեզ դուր եկած բառակապակցությունները և դրանից երեքը գործածիր նախադասություններում։

5․ Նշված նախադասությունից դուրս գրիր հատկանիշ ցույց տվող բառերը։

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Փոքրիկ, բարի, մատղաշ, կանաչ, սառած

6․ Հեքիաթից դուրս գրիր մեկական պատմողական և հարցական  նախադասություն։

Հարցական
Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

Պատմողական
Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:

7․ Համառոտիր նախադասությունները՝ թողնելով միայն գլխավոր անդամները։

Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:
Երգում  էին  թռչունները:

Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:
Արևը ողջունում էր:

Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն:

Քամին  պոկոտեց, ու շպրտեց:

Posted in Մայրենի

Նախագիծ խոշորացույց 13.12.2021

Նախագծի մասնակիցներ՝ 4-րդ և 5-րդ դասարանների սովորողներ

Ամփոփում ենք 2021 թվականը:

Տարին ամփոփում ենք «Խոշորացույց»-ի հարցերով՝

Ի՞նչ կուզենայիր ունենալ 2022 թվին, որ պակասում էր 2021-ին:
Այս տարի աշնանը կոտրվել է իմ համակարգիչը, և առանց դրա աշխատել չեմ կարողանում: Կուզենայի այս տարի նոր համակարգիչ ունենալ:

2021 թվից ո՞ր օրը միշտ կմնա քո հիշողության մեջ և ինչու՞:
Այդ օրը եղել էլ փետրվարի 13 — ին: Մենք այդ օրը պատրաստվում էինք գնալ մեր հարազատների նշանադրությանը, երբ տեղի ունեցավ երկրաշարժ: Ինձ համար շատ անսովոր ու տարօրինակ երևույթ էր:

Ո՞րն էր քո ամենամեծ ձեռքբերումը այս տարվա մինչև այս օրը:
Իմ ամենամեծ ծեռքբերում լողի մրցույթին հաղթանակ տանելն է:

Ո՞րն էր քո ամենամեծ անհաջողությունը:
Իմ ամենամեծ անհաջողությունը իմ ամենասիրած համակարգչային ստեղնաշարի կոտրվելն է:

Ո՞րն էր քո գնած ամենալավ բանը:
Ես ոչինչ չեն կարող ասել, որովհետև խանութներից չեմ օգտվում:

Ու՞մ կուզեիր գովել:
Ամենաշատը ում կուզեի գովել մայրիկիս, որը միշտ իմ կողքին է դժվարին պահին:

Ի՞նչն է ամենաշատը քեզ ոգևորում:
Ամենաշատը ինձ ոգևորում է իմ ձերք բերած գիտելիքերը և հաղթանակները:

Ի՞նչ կուզեիր ավելի շատ անել:
Ամենաշատը կուզենայի դասերս կատարել:

 Ի՞նչ կուզեիր ավելի քիչ անել:
Կուզենայի ավելի քիչ խաղալ:

 Ո՞րն էր քո սիրելի հեռուստահաղորդումը:
Իմ ամենասիրած հեռուստահաղորդումը դիմակահանդեսն է:

 Ո՞րն էր քո կարդացած ամենալավ գիրքը:
Իմ ամենալավ կարդացած գիրքը Ուլրիխ հուբոյի և Յորգ Մյուլեի «Տապանի մոտ ժամը ութին» ստեղծագործթյունն է:

Ո՞րն էր քո սիրելի ֆիլմը այս տարի:
Իմ ամենասիրելի ֆիլմը «Անահիտն» է:

Ի՞նչ էիր ուզում 2021-ին և չստացար:
2021 թվականին ես չստացա իմ ուզած հեռախոսը:

Ի՞նչ էիր ուզում 2021-ին և ստացար:
2021 թվականին ես ստացա ահռելի գիտելիքներ:

 Ո՞րն է 2021 թվականի քո լավագույն լուսանկարը, տեղադրիր այստեղ:

Սեպտեմբերից առ այսօր ամենահետաքրքիր ուսումնական նախագիծը:
«Ձմեռային օրեր» նախագիծն է:

Սեպտեմբերից առ այսօր ամենահետաքրքիր ուսումնական ճամփորդությունը
«էրեբունի թագարան արգելոց» կատարած ճանապահորդությունն է:

Posted in Եռաչափ տպիչ

Եռաչափ տպիչ 20.12.2021

Այս իմ առաջին կայքն է Tinkercard-ը:Tinkercard — ում երբ, որ ես իմ առաջին գրառումը ուզում էի ստեղծեի ինձ համար շատ դժվար էր, բայց ես հետո տանը լիքը խաղացի Tinkercard կայքով ու ես սովորեցի կառավարել: ես շատ սիրեցի եռաչափ տպիչ գործունեությունը: Հետո ես ստացա իմ առաջին մոդելը: 

Ինձ օգնել էր Տիգրանը: Ես շատ ուրախ եմ, որ այն ստացվեց: Ես հույսով եմ, որ դեռ շատ հետաքրքիր մոդելներ կպատրաստենք: Մեք միքանի օր հետո մենք գնացինք Մայր դպրոց 3D printer — ներով աշխատելու: Աշխատեցինք սարեցինք ամանորյա խաղալիքներ:

Posted in Մաթեմատիկա

5-ի բաժանելիության հայտանիշները

  1. Ընտրի՛ր այն արտահայտությունները, որոնց արժեքները պատիկ են 5-ին:

օր.2455, 2400՝այն թվերը,որոնք վերջանում են 0_ով կամ 5_ով

  • 3036-321 = 2715 (ճիշտ է)
  • 3326-196+214 = 3344 (ճիշտ չէ)
  • 2222-233+766 = 4110 (ճիշտ է)
  • 5555-55-2570 = 2930 (ճիշտ է)
  1. Տրված թվերը ներկայացրու՛ կարգային գումարելիների գումարի տեսքով: Այդ թվերից ո՞րն է 5-ի բաժանվում առանց մնացորդի:

3285, 4789, 250, 147, 360

3285 = 3 x 1000 + 2 x 100 + 8 x 10 + 5
250 = 2 x 100 + 2 x 25
360 = 2 x 150 + 2 x 30

  1. Արկղում կա 5 անգամ ավելի խաղող, քան զամբյուղում: Որքա՞ն խաղող կա դրանցից յուրաքանչյուրում, եթե արկղում ու զամբյուղում միասին կա 60 կգ:
    Լուծում՝
    1) 1 արկղ + 1 զամբյուղ = 60 կգ
    2) 1 արկղ = 5 զամբյուղ
    3) 5 զամբյուղ + 1 զամբյուղ = 6 զամբյուղ = 60 կգ
    4) 60 : 6 = 10 կգ (1 զամբյուղ)
    5) 10 x 5 = 50 կգ (1 արկղ)
    Պատ.՝ 1 արկղ = 50 կգ, 1 զամբյուղ = 10 կգ
  2. Լրացրու՛ բաց թողնված թվերն (#) ու թվանշանները (*)
  • 20000 + # + # + 5 =*301*
    20000 + 9 + 5 + 5 = 23019
  • # x 100000 + # x 100 + 2 = 3**2**
    3 x 100000 + 2 x 100 + 2 = 300202
  1. Կատարի՛ր գործողությունները

9 օր 4 ժ 25 ր + 3 օր 21 ժ 60 ր = 1 շաբաթ 6 օր 3 ժ 25 ր

12 տ 3 ց 150 կգ + 4 տ 8000 կգ = 16 տ 8450 կգ

Posted in Անգլերեն

Ինքնաստուգում English 16.12.2021

  1. Տրված բայերից ընդգծեք ճիշտ տարբերակը:
  1. My father is working in London (works, is working). +
  2. He goes to work every day (goes, is going). +
  3. I am playing football now (play, am playing). +
  4. We don’t go to school on Sundays (don’t go, aren’t going). +
  5. He isn’t doing his lessons now (isn’t doing, doesn’t do). +
  6. He plays computer games every evening (plays, is playing). +

    Ըստ նախադասության իմաստի,հուշող բառերի՝ բայերը գրեք ճիշտ ժամանակաձևով:

1.We usually (play) in the yard in the afternoon. +
2. You (have breakfast) now. —
3.Jim ( is reading) a book now. +
4. Ann always (watch) TV in the evening. —
5. The boys (play) football in the yard now. —

  • Նախադասությունները դարձրեք հարցական, ժխտական:

1.It is 8 o’clock now. +
Is it 8 o’clock now?
It isn’t 8 o’clock now.

2. We are  having breakfast now. +
Are we having breakfast now?
We aren’t having breakfast now.

3. My father usually watches TV in the evening. —
Do my father usually watches TV in the evening?
My father don’t usually watches TV in the evening.

4. Ann and her sister swim well. —
Does Ann and her swim well?
Ann and her doesn’t swim well.

7.5 միավոր

Posted in Ռուսերեն

Русский язык Дед Мороз

Кто такой Дед Мороз? 

Дед Моро́з — главный сказочный персонаж на празднике Нового года. Известен (как Мороз Иванович) с 1840 года. Дед Мороз — старик в цветной — голубой, синей, красной или белой шубе, с длинной белой бородой и посохом в руке, в валенках. Ездит на тройке лошадей. Часто приходит в сопровождении внучки Снегурочки.

Где родился?
Родина Деда Мороза — Великий Устюг.

Сколько ему лет?    
Сколько лет Деду Морозу сложно сказать — возраст дедушки насчитывает более 2000 лет. Зато точно известно, когда день рождения у Деда Мороза — 18 ноября.
                                                      
Существуют   разные   легенды о Дед Морозе. Найдите интересную  легенду и представьте.
Согласно одной из версий многие черты Деду Морозу достались по наследству от реального человека, жившего еще до нашей эры, доброго и бескорыстного Николая. Живя в достатке, он охотно помогал нуждающимся и тем, кто попал в беду, особое внимание он уделял детям. Все знают, что Николай помог собрать приданое для дочери бедного крестьянина, он подбросил мешочек с монетами в дымоход, а монеты упали в сохнущий возле камина носочек девушки. Эта легенда положила начало традиции прятать сюрпризы – «николайчики» в детские носочки. За доброту Николая начали называть святым. А во многих странах закрепился обычай делать подарки на рождественские праздники.

Posted in Բնագիտություն

Երկիրը մեր ընդհանուր տունն է Բնագիտություն 16.12.2021

d0bcd0b0d0bbd0b5d0bdd18cd0bad0b8d0b9-d0bfd180d0b8d0bdd1861

Երկիրը, որի վրա ապրում ենք մենք, Արեգակնային համակարգի 8 մոլորակներից մեկն է: Երկիրը՝ որպես մի հսկա տիեզերանավ, իր հավերժական թռիչքն է կատա­րում տիեզերքում:

Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը, այդ պատճառով էլ առաջանում են տարվա եղանակները: Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը, որի հետևանքով էլ առաջանում է գիշեր և ցերեկ հերթափոխը:

Երկրի վրա կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է մարդուն ապրելու և աշխատելու համար: Դրա շնորհիվ Արեգակնային համակարգի մոլորակ­ներից (գուցե նաև ողջ տիեզերքում) կյանք գոյություն ունի միայն երկրա­գնդի վրա: Այստեղ ապրում են հազարավոր մեծ ու փոքր ժողովուրդներ, որոնք ստեղծել են իրենց լեզուն, մշակույթը, սովորույթները, տնտեսու­թյունը: Այսօր աշխարհում հաշվվում է շուրջ 200 պետություն: Նրանք տարբերվում են իրենց մեծությամբ, զարգացման մակարդակով: Հա­րուստ երկրները կոչվում են զարգացած, իսկ համեմատաբար աղքատները՝ զարգացող երկրներ: Բոլոր երկրներն ու ժողովուրդները միասին կազմում են ժամանակակից աշխարհը, որը, միասնական լինելով հանդերձ, աչքի է ընկնում ներքին Մեծ տարբերություններով: Մեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը, աշխարհի պետու­թյուններից մեկն է:

Ոչ մի ժողովուրդ և պետություն մեկուսացած ապրել չի կարող: Նրանք բազմաթիվ թելերով կապված են իրենց մոտ և հեռու հարևան­ներին: Այդ կապերի շնորհիվ էլ աշխարհը դարձել է մեկ ամբողջություն, մեր բոլորի ընդհանուր տունը: Այդ մեծ տան մի անկյունն էլ Հայաստանն է, տան բազմաթիվ անդամներից մեկն էլ՝ հայերս:

Միշտ չէ, որ մեր ընդհանուր տունը խաղաղ ու հանգիստ է: Աշխարհի անդորրը երբեմն-երբեմն խախտվում է նրա տարբեր անկյուններում տեղի ունեցող պատերազմների պատճառով: Դրանց հետևանքով աշխարհում տարեկան հազարավոր մարդիկ Են զոհվում, հարյուրավոր գյուղեր ու քաղաքներ են ավերվում: Մեր մոլորակին սպառնացող վտանգներից է նաև մարդու կողմից բնության աղտոտման չափերի մեծացումը: Սակայն մարդկանց զգալի մասը սկսել է գիտակցել, որ իրենք բնության մի մասն են, իսկ կործանելով բնությու­նը՝ մարդը կործանում է նաև իրեն: Ուստի բոլորս պետք է գիտակցենք, որ մեր ընդհանուր տունը՝ Երկիր մոլորակը, կարիք ունի պահպա­նության: Եվ մեզանից յուրաքանչյուրը պետք է հոգատարությամբ և գիտակցորեն օգտագործի մեր մոլորակի բնության բարիքները:

Ինչպես է մարդը ազդում՞բնության վրա և ինչպես է մարդը պահպնում բնությունը:

Ա լավ) Մարդը պահպանում է բնությունը: Տնկում են ծառեր, ծաղիկներ: Հավաքում աղբը և տանում են վերամշակման:

Բ վատ) Մարդիկ կան, որոնք աղխտոտում եմ բնությունը: Մարդիկ կտորում են ծառերը, տորորում են խոտերը, իսկ աղբը չեն տանում վերամխակման:

Posted in Հայրենագիտություն

Հաշվետություն հայրենագիտությունից

Առաջին ուսումնական շրջանում ես իրականացրել եմ հետևյալ նախագծերը՝
Իմ ազգանվան պատմությունը. նախագիծ 
Ես սեբաստացի եմ
տառերի թվային արժեքը:

Մասնակցել եմ հետևյալ ճամփորդություններին՝
Այցելություն Էրեբունի արգելոց — թանգարան 
Էրեբունի թանգարան-արգելոց 

Իսկ Այստեղ կտեղադրեմ հայրենագիիտթյան բաժնի հղումը, որով անցնելով, կարող եք տեսնել, թե ինչ թեմաներ ենք ուսոումնասիրել :
https://davitabrahamyan.wordpress.com/category/%d5%b0%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

Ինձ շատ դուր է եկել հայրենագիտությունը:

Posted in Անգլերեն

English language 14.12.2021

December

14-24

<<The English Year>> part 1-2 էջ՝ 272, 277 կարդալ:

Անծանոթ բառեր

season-եղանակ

together-միասին

roast turkey-տապակած հնդկահավ

pumpkin pie-դդումի կարկանդակ

till-մինչ

early morning-վաղ առավոտյան

interesting-հետաքրքիր

first foot-առաջին ոտք

visitor-այցելու

Month-ամիս

Send- ուղարկել

Greeting cards- շնորհավորական բացիկներ

Present-նվեր

Celebrate- տոնել, նշել

Դիտեք այս ֆիլմը` <<Winter>> movie

Christmas poems` The SnowmanNew YearSki and skateI am a little snowman/ընտրեք այս ոտանավորներց որևէ մեկը և սովորեք անգիր/

Winter

Winter is the coldest season of the year. The sun comes out very late on winter mornings. It snows in winter. It is the children’s favourite time of the year. They like to be outdoors. They can play, skate, sled, make a snowman. It is a jolly season. People wear warm clothes like jumpers,  sweaters, jackets, gloves, scarves, hats and so on. The most favourite holidays are also in winter Christmas and New Year. Most animals sleep in winter- bears, hedgehogs, snakes, bats.

Անծանոթ բառեր

time- ժամանակ

sledge սահնակ, սահնակով գնալ

jolly-ուրախ

clothes- հագուստ

holiday-տոն, արձակուրդ

hedgehog- ոզնի

bat-չղջիկ

Կարդա և ընտրիր ճիշտ պատասխանը:

  1. It is cold in winter. 

a) hot

b) warm

c) cold

2.  It snows in winter.

a) summer

b) winter

c) spring

3. Where do the children like to be?

a) outdoors

b) indoors

c) at the sports ground

4. What clothes are winter clothes?

a) shorts, sandals, T-shirts

b) gloves, jumpers, sweaters

c) raincoats, shoes, blouses

5. What animals go to sleep in winter?

a) bears, snakes, bats

b) sheep, cows, pigs

c) lions, tigers, crocodiles

Do you like winter and why? Գրիր սիրում ես ձմեռ, ինչու, վերնագրիր այսպես` <<Winter>>

 nnI like winter because it’s snowy and children put on mittens, scarves, boots, go outside and make snowballs to play snowball fight.

nnnn

Best of all I like winter holidays we decorate the Christmas tree and present gifts to our families.

Posted in Մաթեմատիկա

Պատիկ և բաժանարար 14.12.2021

14.12.2021

Կատարում ենք ամփոփում: Վերջնաժամկետը միչև դեկտեմբերի 18-ն է:

Թվի պատիկ են այն թվերը, որոնք այդ թվի վրա
բաժանվում են առանց մնացորդի։

Թվի բաժանարար են այն թվերը, որոնց վրա այդթիվը բաժանվում է առանց մնացորդի։

  1. Թվարկիր 5-ի պատիկ մի քանի թիվ։Ո՞րն է 5-ի պատիկ
    ամենափոքր թիվը։
    5,10 15, 20, 25
  2. Թվարկիր 3-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 3-ի պատիկ ամենափոքր թիվը:
    3, 6, 9, 12, 15
  3. Թվարկիր 4-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 4-ի պատիկ ամենափոքր թիվը։
    4,8,12,16
  4. Ասա 6-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 60-ից։
    6,12,18, 24, 30, 36, 42, 48, 54, 60
  5. Ասա 7-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 50-ից։
    57, 64, 71, 78
  6. Թվարկիր 20-ի բոլոր բաժանարարները:
    1, 2, 4, 5, 20
  7. Ո՞րն է 20-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րը ամենամեծը։
    1, 20
  8. Քանի՞ բաժանարար ունի 15-ը, ո՞ր թվերն են դրանք։
    1, 3, 5, 15
  9. Ո՞ր թիվն է 24-ի ամենամեծ բաժանարարը։
    6
  10. Թվարկիր 10-ի բոլոր բաժանարարները ։
    1, 2, 5
  11. Ո՞րն է 20-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րը ամենամեծը։
    1, 5
  12. Թվարկիր 40-ի բոլոր բաժանարարները ։
    1, 2, 4
  13. Ո՞րն է 40-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րը ամենամեծը։
    1, 4

Առաջադրանքներ տան համար

  1. Տրված թվերից ընտրիր 4-ի պատիկները

1, 4, 5, 6, 11, 12, 14, 16, 24, 34, 40, 56,

80, 84, 100, 104

  1. Յուրաքանչյուր թվի դիմաց գրիր նրան պատիկ 5 հատ թիվ

Օր. 2 – 4, 6, 8, 10, 12

3- 6, 9, 12, 15, 18

5- 10, 15, 20, 25, 30

6- 12, 18, 24, 30, 36

7- 14, 21, 28, 36, 43

8- 16, 24, 32, 40, 48

  1. Գրի՛ր հետյալ թվերի բոլոր բաժանարարները

Օր. 4-1, 2, 4

12- 1, 2, 4, 12

15- 1, 3, 15

30- 1, 2, 3, 30

47- 1, 47

  1. Եթե Աննան իր գնած ժապավենը բաժանի 7 մ երկարությամբ կտորների, կառաջանա 6 կտոր, և կավելանա 2 մ ժապավեն: Քանի՞ մետր ժապավեն է գնել Աննան:
    1) 7 x 6 = 42
    2) 42 + 2 = 44
    Պատ.՝ 44 մ