Posted in Մայրենի

Մայրենի 21․10․2022

Վ. Սարոյան «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց»

Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

– Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը:
    Այս առակը սովորեցրեց ինձ, որ դաժան չլինել, դշգոհ չլինել և չլինել աղքատ։
  2. Բնութագրի՚ր կույրին:
    Դշգոհ էր, գիշեր-ցերեկ բողոքում էր և աղքատ էր։
  3. Նոր վերնագիր մտածիր:
    Կույր մարդու դշգոհ կյանքը։
Posted in Մայրենի

Մայրենի 20․10․2022

Աշնան օր

Աշնան հեռացող արագիլների
Թևերի ճերմակ սոսափն եմ լսում,
Որ թախծագին ու խորհրդավոր է…
Եվ ջինջ է օրը:

Մենավոր բարդին կրակ է հագել,
Վառվո՜ւմ է, վառվո՜ւմ…
Ուր որ է շուտով
Մոխրանա պիտի այդ մենավորը:
Եվ ջինջ է օրը:

Մամուռից վերջին արցունքն է կաթում.
Եվ քարափի տակ ծաղիկ մի ծավի
Լսում է հովի վերջին օրորը:
Եվ ջինջ է օրը:

Հարցեր և առաջադրանքներ՝

1․ Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր։

ջինջ — Պարզ, մաքուր, հստակ, վճիտ՝ պարզ ջուր ունեցող
ծավի —  Բաց կապույտ, ծովագույն, երկնագույն
քարափ — Գետի՝ լճի՝ ծովի ևն քարաժայռից բաղկացած ափ:
սոսափ — Տերևների՝ ճյուղերի՝ ցողունների օրորվելուց՝ շարժվելուց առաջացող մեղմ ձայնը, սոսավ:
խորհրդավոր — Գաղտնիքներ պարունակող, գաղտնիքներով պատված, առեղծվածային, անհասկանալի, անիմանալի: Խորհրդավոր միանձնուհի: Խորհրդավոր անհայտացում՝ լռություն:
թախծագին — Թախիծ արտահայտող՝ պարունակող, տխրագին

2․ Բացատրիր տրված փոխաբերությունը (ոչ ուղղակի իմաստով գործածված փոխաբերությունը)՝ Մոխրանա պիտի այդ մենավորը
Շուտով կթափվեն վառ գույնի տերևները և ծառը կմերկանա։

3․Կարելի՞ է սոսափ բառը փոխարինել շառաչ, աղմուկ բառերով։ Պատասխանդ պատճառաբանիր։
Ոչ, որովհետև աղմուկը և շառաչը դա բարձր կոպիտ ձայներ են, իսկ սոսափը մեղմ, տերևների օրորվելուց առաջացած ձայն է։


4․Բանաստեղծության մեջ ի՞նչ գույներ կան արտահայտված։
ճերմակ, կրակի գույներ, ծավի

5․ Ի՞նչ է տալիս կարճ տողի կրկնությունը՝ Եվ ջինջ է օրը։ Պատասխաններից մեկը կամ մի քանիսը ընտրիր, պատճառաբանիր։

ա․ ավելի երաժշտական է դարձնում բանաստեղծությունը
բ․ հակադրվում է թախծին
գ․ջինջ բառի միջոցով ավելի տեսանելի են դառնում բանաստեղծության գույները
դ․ բանաստեղծության ձևն է այդպիսին

Posted in Հայրենագիտություն

Հայրենագիտություն 20․10․2022

Անգլիական այգի

Այգու տարածքը ի սկզբանե եղել է Երևանում գտնվող ստորգետնյա աղբյուրներով հարուստ տարածք։ Գետնի տակից բխող առատ ջուրը ծառերի տակ կուտակվելով լճանում և ճահճային տարածքի էր վերածվում։ 1879 թվականին Երևանի նորանշանակ գլխավոր բժիշկ Լևոն Տիգրանյանն այգու վիճակը մալարիայի համաճարակի հիմական պատճառը համարելով՝ իշխանության ուշադրությունը հրավիրել է այգու և շրջակա տարածքների բացիթողի վիճակի, այգին լճացած ջրերից մաքրելու անհրաժեշտության վրա։

Ձևավորումն ու բարեկարգումը տևել է 19-րդ դարի 60-ականներից մինչև Առաջին համաշխարհային պատերազմին նախորդած տարիները։ 1895 թվականի հուլիսի 1-ին 12 տարի ժամկետով կապալով տրվել է Լևոն Բագլնչյանին, ով պարտավորվել է 3 տարում ավարտել այգու վերակառուցումը, սակայն թերացել է։ Այգին ձևավորվել և գեղեցկացել է միայն Իսահակ Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ դառնալուց հետո։

Այգու բարեկարգման աշխատանքները շարունակվել են նաև Հովհաննես Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ եղած տարիներին։ Նրա անմիջական ծախսերով այգու համար ծառեր բերվեցին Ռուսաստանից և Լեհաստանից։ Նոր ծառուղիներ բացվեցին, անցուղիները ծածկվեցին կարմիր փշրանքով։ Այգին կառուցվեց եվրոպական ձևով, և դա էր, երևի, պատճառը, որ կոչվեց «Անգլիական այգի»։ Ոմանք պնդում էին, թե այն այդպես է կոչվել այգին բարեկարգող օտարերկրացիների պատճառով, իսկ ուրիշներն ասում էին, որ վերևից նայելիս այգին նման է անգլիական դրոշին։ Վերակառուցման պատճառով 10 տարի փակ է եղել։ Բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։

Առաջին հանրապետության ժամանակ «Անգլիական այգին» նորից անխնամ մնաց։ Հետո խորհրդային կարգեր հաստատվեցին, և «Անգլիական այգին» վերածվեց զոհված հեղափոխականների պանթեոնի։ Գլխավոր ծառուղու աջ կողմում թաղվեցին 1920 թ. բոլշեւիկյան մայիսյան ապստամբության ղեկավարները, իսկ 1921 թվականին այգում իր գերեզմանը գտավ զինկոմ Լիպարիտ Մխչյանը, որի մասին Եղիշե Չարենցը գրեց իր պատմական բալլադը՝ «Իմ ընկեր Լիպոն»։ Այգին վերանվանեց 26 կոմիսարների անունով, որը կրճատվելով դարձավ «Կոմայգի»։ 1938 թվականին այգու տարածքում կառուցվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր շենքը։

Արգիշտի արքա

Արգիշտի Ա (մոտ մ. թ. ա. 827 — մոտ մ. թ. ա. 764), Վանի թագավորության արքա մոտ մ.թ.ա. 786 թվականից։ Մենուա թագավորի որդին և հաջորդը։ Արգիշտի Ա-ի գահակալության տարիներին Վանի հայկական թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին։ Արգիշտի Ա-ի գործունեությունը վերականգնվում է ճշգրիտ ժամանակագրությամբ շնորհիվ «Խորխոռյան տարեգրության», որում իրադարձությունները ներկայացվում են հանգամանորեն։

Արգիշտի Ա-ի կառավարման տարիների պատմության համար արժեքավոր աղբյուր են նրա անունով Հայկական լեռնաշխարհի զանազան վայրերում պահպանված սեպագիր արձանագրությունները (ավելի քան 30), մասնավորապես Վան քաղաքի միջնաբերդի Խորխոռ կոչվող ժայռին փորագրված տարեգրության և նրա կրկնօրինակը։ Խորխոռյան տարեգրությունը փորագրված է Վանի ժայռի հարավարևմտյան կողմում, որի ոչ լրիվ պահպանված մասերը գրված ութ սյունակով, կազմում են 380 տող։ Խորխոռյան տարեգրության կրկնօրինակի Վանի Սուրբ Սահակ եկեղեցուց գտնված երկու հատվածները պարունակում են 138 տողեր, որոնք չեն պահպանվել ժայռի վրա։ Ուստի տարեգրության սկզբնական բնագիրը պետք էր անցներ 500 տողից։ Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատարը Արգիշտի Ա-ի մասին ասել է «անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմ, նրա ուժերը մեծաքանակ էր․․․․»։

Էրեբունի բերդաքաղաք 

Երևանի հարավ-արևելյան ծայրամասում տեղակայված Արին բերդ բլրի վրա են պահպանվում Հայաստանի Հանրապետության հնագիտական ժառանգության ամենանշանավոր հուշարձաններից մեկի` Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները։ Այն կառուցվել է Մ.թ.ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի ՝ Արգիշտի I-ի (Մ.թ.ա. մոտ. 786-765/764 թթ.) կողմից, ով, համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է  վերաբնակեցրել 6600 զինվորների։ Դեռևս 1879-ին բլրի ստորոտից հայտնաբերված առաջին սեպագիրը, այնուհետև   ռուս հնագետ Ա. Ա. Իվանովսկու ուսումնասիրությունները, միանշանակ, ձևավորում են մասնագիտական հետաքրքրություն հնավայրի նկատմամբ, իսկ 1950-ին սկսվում են Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները՝ Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզվում է, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի I արքայի կողմից իր թագավորության հինգերորդ տարում` մ. թ. ա. 782թ., և անվանվել Էրեբունի (Էրբունի)։ Այսօր արդեն  2800-ամյա Երևանը` Հայաստանի Հանրապետության և համայն հայության մայրաքաղաքը, այդ բերդաքաղաքի ուղղակի ժառանգորդն է և ի հպարտություն բոլոր երևանցիների` մեկը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից։ Էրեբունին այսօր լայն հասարակության համար բաց հայտարարված միակ  հնագիտական հուշարձանն է  Երևան քաղաքում, իսկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ուրարտագիտության կարևոր կենտրոններից մեկը մեր տարածաշրջանում։

Ամրոցը

Էրեբունին ամփոփ ճարտարապետական համալիր է` պալատական, կրոնական և տնտեսական  կառույցներով։ Կրոնական հատվածում է գտնվել որմնանկարներով զարդարված Վանի թագավորության գերագույն աստված Խալդիի տաճարը, որի մի հատվածն ավելի ուշ շրջանում (մ.թ.ա. VIդ.) վերակառուցվել ու վերածվել է սյունասրահի` ապադանայի։ Վերակառուցումներ են կատարվել նաև տնտեսական մասում։ Դատելով հայտնաբերված հնագիտական նյութերից` այն հանդիսությունների մեծ դահլիճ է եղել` զարդարված ծիսական ու կենցաղային բնույթի բազմերանգ որմնանկարներով։ Մասնավորապես, այդ  են վկայում նաև տեղում պահպանված 5 բազալտե սյունախարիսխները, որոնց վրա արձանագրած տեքստերը հաղորդում են, որ այդ պալատը կառուցել է Արգիշտի I-ը։ Հավանաբար Սարդուրի II ի կամ նրա հաջորդների օրոք, երբ Վանի թագավորությունը կորցրել է իր դերն ու հզորությունը, դահլիճը վերածվել է հսկայական մառանի, ուր տեղադրվել են մոտ 40 000 լ ընդհանուր տարողություն ունեցող 40 և ավելի հսկայական կարասներ` գարեջրի և գինու համար։ Վարչապալատական հատվածում են գտնվել կառավարչի` 3 սենյակներից կազմված կառույցը, Իվարշա աստծուն նվիրված Սուսի ուղղանկյունաձև տաճարը և, հավանաբար, վերջինիս գործունեությանն առնչվող կցակառույց սենյակների համալիրը, որը դարձյալ մասնակի վերակառուցումների է ենթարկվել մ.թ.ա. VI դարում։

Posted in Անգլերեն

English 20.10.2022

Կարդա, կատարիր առաջադրանքը և պատմիր տեսքտը և  լրացնելու առաջադրանքները:   

The Greedy Hippo      

There was a greedy hippoHe ate everything in sight, from cheese to peas, chips and cakes.Hippo was selfish. He ate everybody’s food- the cat’s, the dog’, the cow’s. One morning  after breakfast he jumped into the lake and couldn’t  get out. That was a big mistake. The hippo began to shout.

”Help, please, I’m sinking. Pull me out”.

The animals pulled and pulled as hard as they could. The animals got angry and decided to play a trick on him. They made a pie from fish and soap.

”We have made a pie especially for you”.

”Thanks”, he said, ”I’ll eat it now”.

Hippo swallowed the special pie and went back into the lake. He felt sick. He had a tummy ache. The cooks were happy. Hippo learnt his lesson and left the town.

Vocabulary

In sight-տեսադաշտում

Selfish- եսասեր

Lake-լիճ

To shout- գոռալ. բղավել

To sink-խորտակվել

To pull out-դուրս քաշել

To play a trick-գլխին խաղ խաղալ

Especially- հատուկ, հատկապես

To swallow-կուլ տալ

Greedy-ժլատ, ագահ

To run past- կողքով վազելով անցնել

Tummy ache – ստամոքսի ցավ

Ընթերցանության նախագիծ /2 շաբաթ/

Ընտանեկան ընթերցումներ ընտրեք որևէ հեքիաթ և փորձեք բեմադրել ավագ քույրիկ, եղբայրների կամ ինչու չէ մայրիկ-հայրիկի հետ:

Եկեք կրկնենք նաև անցյալ ժամանակը՝ Past Tense

Կան կանոնավոր և անկանոն բայեր: Կանոնավոր բայերի անցյալ ժամանակը կազմում ենք բային ավելացնելով -ed- վերջավորությունը,օրինակ՝ play-played, work-worked, open-opened, իսկ անկանոն բայերը անցյալ ամբողջովին փոխվում են, օրինակ՝ go-went, have-had. Հարցականը կազմում ենք did օժանդակ բայի օգնությամբ, իսկ ժխտականը՝ did օժանդակ բային ավելացնելով not . Հարցական և ժխտական կազմելիս բայը ստանում է անորոշ, ներկա ձևը, օրինակ՝ He played. Did he play? He didn’t play. I took a book. Did I take a book? I didn’t take a book.

Սովորեք այս անկանոն բառերը

Այսօր  Today                     Երեկ  Yesterday

have                                     had- ունենալ

eat                                         ate- ուտել

give                                       gave-տալ

take                                       took-վերցնել

think                                    thought-մտածել

run                                      ran- վազել

come                                  came-գալ

write                                  wrote-գրել

see                                       saw-տեսնել

is                                          was-ես, էր /օժանդակ բայեր/

are                                       were- ենք, էիք, էին

want                                  wanted-ուզենալ

Կրկնում ենք Ածականը՝ Adjective

Ածականները լինում են

պարզ /big, small/

բարդ /beautiful, interesting/

Պարզ ածականների համեմատության և գերադրական աստիճանները կազմում ենք բառին ավելացնելով -er- և -est, օրինակ՝

big- երկար bigger -ավելի երկար the biggest-ամենաերկար

small-փոքր smaller-ավելի փոքր the smallest-ամենափոքր

hot -շոգ hotter-ավելի շոգ hottest-ամենաշոգ

long-երկար longer-ավելի երկար longest-ամենաերկար

Եթե բառը վերջանում է -y- տառով և -y- տառին նախորդում է ձայնավոր, ապա ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում, իսկ եթե վերջանում է y- տառով, որին նախորդում է բաղաձայն, ապա y–ը դառնում է -i- նոր ավելանում է -er- և -est, օրինակ՝

easy-հեշտ, easier-ավելի հեշտ easiest- ամենահեշտ

happy -երջանիկ happier-ավելի երջանիկ, happiest- ամենաերջանիկ

Բառավերջի -e-ն սղվում է -er- և -est վերջավորություններից առաջ, օրինակ՝

brave -քաջ braver-ավելի քաջ, bravest-ամենաքաջ

Բարդ ածականները կազմվում են more most բառերի օգնությամբ, օրինակ՝

beautiful- գեղեցիկ more beautiful- ավելի գեղեցիկ, most beautiful-ամենագեղեցիկ

Կան նաև բացառություններ

good- լավ better- ավելի լավ the best- ամենալավ

bad – վատ worse- ավելի վատ the worst- ամենավատ

Օրինակներ՝

She is more beautiful than her friend. նա ավելի գեղեցիկ է, քասն իր ընկերը։

It is the biggest chair. Սա ամենամեծ աթոռն է։

Her room is smaller than her brother’s room. Իր սենյակը ավելի փոքր է, քան իր եղբոր սենյակը։

Լրացրեք առաջադրանքը։

  1. My house is (big) bigger than yours.
  2. This flower is (beautiful)  more beautiful than that one.
  3. This is the (interesting) most interesting book I have ever read.
  4. Non-smokers usually live (long) longer than smokers.
  5. Which is the (dangerous) most dangerous animal in the world?
  6. A holiday by the sea is (good) better than a holiday in the mountains.
  7. It is strange but often a coke is (expensive) more expensive than a beer.
  8. Who is the (rich) richest woman on earth?
  9. The weather this summer is even (bad) worse than last summer.
  10. He was the (clever) cleverest thief of all
Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա 19․10․2022

Առաջադրանքներ՝ դպրոցում

  1. 45399 թիվը գրի՛ առեք կարգային գումարելիների գումարի տեսքով։
    40000 + 5000 + 300 + 90 + 9
  2. 25 բնական թվին աջից կցագրել 1, իսկ ձախից՝ 2։ Արդյունքից հանել տրված թիվը։
    2251 — 25 = 2226
  3. Օգտագործելով բաշխական օրնեքը ՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով․

    106‧58-106‧48 = 106 x (58 — 48) = 1060

    104·25+104·35+104·40 = 104 x ( 25 + 35 + 40) = 100 x 104 = 10400
  4. Օգտագործելով բաժանման հատկությունները՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով.

    (250 + 4500) : 50 = 250 ։ 50 + 4500 ։ 50 = 5 + 900 = 905
    (490 · 200) : 70 = 490 ։ 70 x 200 = 70 x 200 = 14000
  5. Հաշվեք արտահայտության արժեքը կիրառելով բաշխական օրնեքը․

60‧(12+38) = 60 x 50 = 3000

Տան առաջադրանքներ

Պետք է 55֊ի և 20֊ի գումարը բաժանել 5֊ի։ Գտեք քանորդը օգտագործելով բաժանման հատկությունը։
(55 + 20) ։ 5 = 55 ։ 5 + 20 ։ 5 = 11 + 4 = 15

Պետք է 48֊ի և 25֊ի արտադրյալը բաժանել12֊ի։ Գտեք քանորդը օգտագործելով բաժանման երկրորդ հատկությունը։
(48 x 25) ։ 12 = 48 ։ 12 x 25 = 4 x 25 = 100

Ինչպե՞ս կփոխվի քանորդը, եթե բաժանելին բազմապատկվի 2֊ով, իսկ բաժանարարը մնա նույնը։ Պատասխանը հիմնավորեք։
Պատ․՝ քանորդը կմեծանա երկու անգամ։

Բաժանարարը նույնը թողնեով ինչպե՞ս պետք է փոխել բաժանելին, որպիսզի քանորդը մեծանա երեք անգամ։ Պատասխանը հիմնավորեք։
Պատ․՝ Որպիսզի քանորդը մեծանա երեք անգամ պետք է բաժանելին բազմապատկել 3 — ով։

Կարո՞ղ է արդյոք քանորդը հավասար լինել բաժանելիին։
Այո լինում է՝ 1 — ի բաժանելիս ցանկացած թիվ։

Մարզադահլիճի մուտքից աջ նստած էին 2 անգամ շատ մարզասերներ, քան մուտքից ձախ։ Ընդմիջումից հետո եկան ևս 57 մարզասեր։ Նրանց ընդհանուր քանակը կազմեց 387 մարզասեր։ Քանի՞ մարզասեր էին նստած ամեն կուղմում ընդմիջումից առաջ։
387 — 57 = 330
330 ։ 3 = 110
330 — 110 = 220
Պատ․՝ 110 մարդ ձախ կողմը, 220 մարդ աջ կողմը;

Posted in Ռուսերեն

Русский язык 18.10.2022

Прочитай текст. Напиши полные ответы на вопросы.

Таня сорвала с яблони три больших яблока. Одно — жёлтое прозрачное — дедушке, другое — рассыпчатое красное — бабушке, третье — золотистое
сочное — маме. Дед снял с дерева самое сладкое яблочко и отдал его Тане.

1) Кому Таня дала жёлтое прозрачное яблоко?
Таня дала жёлтое прозрачное яблоко дедушке.

2) Кому ещё Таня дала яблоки?
Таня ещё дала яблоки бабушке и маму.

3) Кому досталось самое сладкое яблочко?
Досталось самое сладкое яблочко Тане.

Подчеркни слова, которые отвечают на вопрос кому?. Выдели их окончания.

Спиши, подчеркни окончания выделенных существительных. Устно задай к ним вопросы.

Полетели пчёлки к яблоньке. По крыше дома тяжело застучал крупный дождь. Паук по паутине долез до ветки орешника. Мальчику нравились насекомые: стрекозы, кузнечики. По небу плывут лёгкие облака. Ветер по морю гуляет и кораблик подгоняет.

Прочитай стихотворение. Спиши, в скобках укажи вопросы к выделенным словам.

Хозяин (кто?)
Собачку (кого?)
За стол не сажает —
И это, конечно,
Её обижает:
Не так уж приятно
Приличной Собачке (кому?)
Сидеть на полу,
Ожидая подачки! (чего?)
(Б. Заходер)

Спиши, вставь пропущенные окончания существительных.

Зебу не знает ни снега,
Ни вьюги,
Он и родился, и вырос
На юге.
К пальмам
И к южному небу
Привык
Зебу,
Хотя он всего только бык.
(Б. Заходер)

Спиши, вставь пропущенные окончания существительных. Обведи в кружок предлоги, которые употреблены вместе с существительными.

Старик-охотник жил в лесной избушке.
Птичка сидела на моей ладошке и не улетала.
Девочки плескались в речке.
В воздухе стоит тишина.
Старик жил на озере уже много лет.
Белка выскочила из клетки и в два прыжка очутилась на дереве.
У большого камня грелась на солнышке ящерица.

Составь из слов предложения, чтобы получился
текст. Запиши его.

Ёжик, в, жил, у, доме, нас;
У нас в доме жил ёжик

его, прозвали, Пушок, Мы;
Мы его прозвали Пушок

гулять, в, летом, Я, сад, Пушка, брал;
Я летом брал Пушка в сад гулять.

по, бегал, Он, дорожке;
Он бегал по дорожке.

лягушек, ловил, Он, жуков, и;
Он ловил жуков и лягушек.

Мы, молоком, Пушка, кормили;
Мы кормили молоком Пушка.

всю, прожил, у, зиму, нас, Он.
Он прожил всю зиму у нас.

Напиши небольшое сочинение по данному началу:
Когда я вырасту, я стану ..
Тебе помогут вопросы:
1) Кем ты станешь, когда вырастешь?
2) Почему тебе этого хочется?
3) Что для этого нужно делать сейчас?

Когда я вырасту, я стану компютерным инженером. Потому, что мне нравится программирование и пайка компютеров. Для этого мне нужно хорошо учиться сегодня.

Posted in Մայրենի

Մայրենի 18․10․2022

Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար

56.
Բառերը գույգ- զույգ խմբավորիր ըստ օրինակի:
 Եթե մոտ, նման իմաստ ունեցող բառերը
 հոմանիշներ են, ինչպե՞ս կկոչվեն հակառակ իմաստ ունեցողները:

Օրինակ`

բարձր — ցածր,

 տալ — վերցնել:

Միշտ — երբեք
անարատ — արատավոր
ոչնչացնել — ստեղծել
արատավոր — անբիրձ
բացահայտ — թաքուն
թույլ — ուժեղ
վերջին — առաջին
համաձայնել — չհամաձայնել
հանգստանալ — անհանգւտանալ
գտնել — կորցնել
երբեք — միշտ
հավաքել — ցրել
աջ — ձախ
արթուն — քնած
քնած — արթուն
հրաժարվել — ընդունել
առաջին — վերջին
գաղտնի — բացարձակ
ամուր — թույլ
աշխատել — հանգստանալ 
ընդունել — հրաժարվել
կորցնել — գտնել
ստեղծել — ոչնչացնել
վատնել — վաստակել
մերժել — ընդունել
ձախ — աջ

57.Տրված բառերի հականիշները գրի´ր:

Սիրուն — տգեղ
լավ — վատ
մեծ — փոքր
ներքև — վերև
ուշադիր — անուշադիր
բարեկամ — չարակամ
աղքատ — հարուստ
կուշտ — սոված
դիտավորյալ — հատուկ
հիշել — մոռանալ
վառել — հանգցնել
դրական — բացասական
հրաժեշտ տալ — բարևել
հյուսել — արձակել
թույլատրել — խափանել
ընկնել — ելնել
գումարել — հանել
թափթփել
պապանձվել
գիշեր — առավոտ
ելք — մուտք
ավարտել — սկսել
օգնել — վնասել
արագացնել — կամացացնել

58. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում անշարժ կենդանին անհետանում է նրանց աչքից:

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը լիքն է  միջատներով:

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե լռության, այլ աղմուկի աշխարհ է:

59. Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ:

Անպտուղ ծառը կկտրեն, Պտղատու ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր:

Թացն էլ չորնել հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ կելնի։

Հագուստի նորն է լավ, ընկերոջ հինը:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա 17․10․2022

Առաջադդրանքներ տան համար

  1. Ունենք 56 թիվը, որը բաժանվում է 14-ի: Համոզվե՛ք, որ 56-ի և 21-ի արտադրյալը ևս բաժանվում է 14-ի:
    (56 x 21) : 14 = (56 : 14) x 21 = 4 x 21 = 8

    Պատ․՝ Բաժանման երկրորդ հատկությամբ, քանի որ 56 ը բաժանվում է 14 ի ապա արտադրյալը ևս կբաժանվի 14 ի։
  2. Պետք է 48-ի և 25-ի արտադրյալը բաժանել 12-ի: Գտե՛ք քանորդը՝ օգտագործելով բաժանման երկրորդ հատկությունը:
    (48 x 25) ։ 12 = (48 : 12) x 25 = 4 x 25 = 100
    Պատ․՝ 100
  3. Կատարե՛ք հաշվումները՝ առանց բաժանման հաշվեկանոնից օգտվելու.
  • (48 x 5327) : 16 = 15981
    48 ։ 16 = 3
    3 x 5327 = 15981
  • (10372 x 51) : 17 =31116
    51 : 17 = 3
    3 x 10372 = 31116
  • (2375 x 80) : 40 = 4750
    80 : 40 = 2
    2 x 2375 = 4750
  • (4096 x 75) : 25 = 12288
    75 : 25 = 3
    3 x 4096 = 12288
Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա 16․10․2022

Թեմա՝ Խնդիրներ մնացորդով բաժանման վերաբերյալ

Առաջադրանքներ տան համար

  1. Գտնել բաժանելին, եթե բաժանարարը 10 է, թերի քանորդը՝ 7, մնացորդը՝ 4:
    ? : 10 = 7 մն․ 4
    ? = 10 x 7 + 4 = 74
  • Գտնել բաժանելին, եթե բաժանարարը 21 է, թերի քանորդը՝ 5, մնացորդը՝ 11։
    ? : 21 = 11 մն․ 5
    21 x 5 + 11 = 116
  • Գտնել բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 2, մնացորդը՝ 5։
    ? : 17 = 2 մն․ 5
    17 x 2 + 5 = 39
  • Գտնել բաժանելին, եթե բաժանարարը 53 է, թերի քանորդը՝ 3, մնացորդը՝ 25։
    ? ։ 53 = 3 մն․ 25
    53 x 3 + 25 = 159 + 29 = 188
  • Վարպետը մեկ լարը բաժանեց 3 մ երկարությամբ 18 մասի, և 2 մ լար ավելացավ: Որքա՞ն էր ամբողջ լարի երկարությունը:
    3 x 18 + 2 = 56 մ
    Պատ․՝ 56 մ
  • 500 գիրք պետք է տեղավորել գրադարանի դարակում: Յուրաքանչյուր դարակում տեղավորվում է ամենաշատը 30 գիրք: Քանի՞ դարակ է գրադարանին պետք 500 գիրք տեղավորելու համար:
    500 ։ 30 = 16 մն․ 20
    16 + 1 = 17 դարակ
    Պատ․՝ 17 դարակ
  • Գնացքը օրական անցնում էր 376 կմ: 8 օր հետո նպատակակետին հասնելու համար նրան մնացել էր անցնելու 5 կմ: Քանի՞ կմ էր մինչև նպատակակետ հեռավորությունը:
    376 x 8 + 5 = 3013 կմ
    Պատ․՝ 3013 կմ
  • Ավտոբուսն ունի 66 նստատեղ: Քանի՞ ավտոբուս է պետք 402 մարդ տեղափոխելու համար:
    402 ։ 66 = 6 մն․ 6
    6 + 1 = 7 ավտոբուս
    Պատ․՝ 7 ավտոբուս
  • 115 մ երկարությամբ փողոցում ծառեր էին տնկում: Որոշված էր՝ փողոցի յուրաքանչյուր 15 մ-ի վրա տնկել 8 ծառ: Արդյո՞ք ծառերի քանակը կհերիքի, եթե կա ընդամենը 64 տնկի:
    115 ։ 15 = 7 մն․ 10
    7 + 1 = 8
    8 x 8 = 64
    Պատ․՝ Այո, կհերիքի։