Posted in Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեություն

Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեություն 30.11.2022

1. Հողամասում ցանված էր 120կգ եգիպտացորեն։ Կարտոֆիլ ցանել էին եգիպտացորենից 5 անգամ պակաս, իսկ ցորեն՝ 3 անգամ պակաս, քան կարտոֆիլն ու եգիպտացորենը միասին։ Ինչքա՞ն ցորեն էր ցանված հողամասում։
1. 120 : 5 = 24
2. 120 + 24 = 144
3. 144 : 3 = 44 կգ
Պատ․՝ 44 կգ ցորեն

2․ Երեք գրադարակներում դրված են համապատասխանաբար 42, 26 և 37 գիրք։ Առաջին գրադարակից 7 գիրք տեղափոխել են երկրորդը։ Քանի՞ գիրք պետք է երկրորդ գրադարակը տեղափոխել երրորդից, որպեսզի երեք գրադարակներում հավասար քանակներով գրքեր լինեն։
1․ 42 — 7 = 35
2․ 26 + 7 = 33
3. 37 — 2 = 35
4. 33 + 2 = 35
Պատ․՝ ստացանք

3. Երկու ցանկապատ ներկելու համար անհրաժեշտ եղավ 25 աման ներկ՝ յուրաքանչյուրում 3 կգ։ Առաջին ցանկապատը ներկելու համար օգտագործվեց 24կգ ներկ։ Քանի՞ կիլոգրամ ներկ օգտագործվեց երկրորդ ցանկապատը ներկելու համար։
1․ 25 x 3 = 75
2. 75 — 24 = 51

4. 2 գյուղացի 4 ժամում միասին հավաքում են 64 կգ խնձոր: Քանի՞ ժամում կհավաքեն 96 կգ խնձորը, եթե այգում միաժամանակ աշխատեն 4 գյուղացիներ:
1. 64 : 2 = 32
2. 96 : 32 = 3

5. “Ներկիր ինքդ” ալբոմն արժե 1390 դրամ։ Շողերի մայրիկը ցանկանում է վճարել մանրադրամներով։ Ո՞ր մանրադրամներից որքան պետք է վերցնի, որպեսզի մանրադրամների քանակը լինի նվազագույնը։ Հայաստանում կան հետևյալ մանրադրամները․ 10դր, 20դր, 50դր, 100դր, 200դր և 500դր։
Պատ․՝ 4 հատ 20 դրամ, մի հատ 10 դրամ, մի հատ 200 դրամ, մի հատ 100 դրամ, 2 հատ 500 դրամ

6. Պատկերիր ուղիղ։ Պատկերիր երեք ուղիղ այնպես, որ նրանք հատվեն 1 կետում։ Տարեք ուղիղ և նրա վրա նշեք 3 կետ։ Քանի՞ հատված է ստացվում ուղղի վրա։ Պատկերիր ուղղի վրա գտնվող 3 կետ և չգտնվող 1 կետ։ Յուրաքանչյուր երկու կետով տարեք ուղիղ։ Քանի՞ ուղիղ է ստացվում։ Նկարում պատկերված է ուղիղ և նրա վրա նշված են A, B, C և D կետերը։ Գրեք բոլոր այն հատվածները, որոնց վրա գտնվում է C կետը։
Պատ․՝ AC, BC, CD

Screenshot_1
Posted in Մայրենի

Մայրենի 29․11․2022

mesropmashtoc_3

Մեսրոպ Մաշտոցը  հայ գրերի ստեղծողն է, առաջին թարգմանիչը, առաջին ուսուցիչն ու հայալեզու դպրոցի հիմնադիրը, ծնվել է պատմական Հայաստանի Տարոն գավառի Հացեկաց գյուղում։- Մաշտոցի ծննդյան տարին ընդունված է համարել 362 թ.։ + Վախճանվել է 440 թ. փետրվարի 17-ին:+ Մեսրոպի ծնողների մասին գիտենք միայն այնքանը, որ հոր անունը Վարդան է։! Մեսրոպը իր ժամանակի համար լավ կրթություն է ստացել հայրենի գավառում` Տարոնում, որից հետո գնացել է Վաղարշապատ մայրաքաղաքը, և պաշտոնավարել Խոսրով Գ-ի արքունիքում՝ որպես զինվորական գրագիր:- Նա իմացել է հունարեն, ասորերեն և պարսկերեն, որոնցով հայկական արքունիքում վարում էին գրագրությունները։! Թե քանի տարի է Մեսրոպը պաշտոնավարել արքունիքում` հայտնի չէ, բայց հայտնի է, որ նրան արքունիքում սիրել ու համակրել են։-

Ապա Մեսրոպը թողել է ծառայությունը, ընդունել հոգևոր կոչում և իրեն նվիրել ճգնավորության, իր կյանքն անցկացնում էր մենակեցության մեջ, մարդկանցից հեռու, քարանձավներում։!
Այնուհետև, առնելով իր աշակերտներին, նա մեկնում է Գողթնի կողմերը, որտեղ դեռևս ամուր պահպանվում էին հեթանոսական կրոնն ու սովորույթները։!

Մաշտոցը մտահոգված էր ամբողջ հայ ժողովրդի ճակատագրով։+ Բանն այն է, որ հայ ժողովրդի վիճակը Մեսրոպի գործունեության տարիներին չափազանց ծանր էր:! Երկիրը բաժանված էր երկու մեծ տերությունների` հռոմեական և պարսկական պետությունների միջև։+ Ձուլման վտանգը սպառնում էր երկու հատվածներում էլ:+
Եվ  Մեսրոպը մտածում  է հայկական գրեր ստեղծելու մասին։!

Իր մտադրությունն իրականացնելու նպատակով Մեսրոպը վերադառնում է մայրաքաղաք՝ Վաղարշապատ, և դիմում Սահակ Պարթև կաթողիկոսին։+ Պարզվում է, որ Սահակն էլ նույն մտատանջությունների մեջ է, ուստի ընդունում է Մեսրոպի առաջարկը, ապա երկուսով դիմում են Վռամշապուհ արքային, ու ստանալով նրա համաձայնությունը՝ անցնում գործի։!

Վերցնելով մի խումբ երիտասարդների, Մեսրոպը դիմեց դեպի այն ժամանակվա ուսումնական ու գիտական մեծագույն կենտրոններ՝ Եդեսիա, Ամիդ, Սամոսատ:? Զանազան գրքեր կարդալով նա ուսումնասիրեց տարբեր լեզուների այբուբենները, ծանոթացավ դրանց կառուցվածքին, տառերի ձևերին, գրության սկզբունքներին, որոնց իմացումն անհրաժեշտ էր հայկական գրեր ստեղծելու համար։ Եվ այս բոլորից հետո ձեռնամուխ եղավ հայոց գրերի ստեղծմանը։! Ծանոթ լինելով արդեն բազմաթիվ այբուբենների, Մեսրոպը 405-406 թվականին կազմեց հայերենի այբուբենը` ստեղծելով միանգամայն յուրահատուկ տառեր` հետևելով գրության լավագույն սկզբունքներին։+

Մեսսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենն ուներ 36 տառ,այն սկսվում էր ա-ով և ավարտվում ք-ով:+ Ավելի ուշ՝ 12-րդ դարում, ավելացան օ և ֆ տառերը:+Մաշտոցն անթերի որոշել է հայերենի բառակազմիչ հնչյունների իրական համակարգը՝ առաջնորդվելով մեկ հնչյունին՝ մեկ տառ սկզբունքով, դասավորել տառերը հունական այբուբենի հերթականությամբ, յուրաքանչյուր տառի տվել անուն (այբ, բեն, գիմ…), թվային արժեք (Ա = 1, Ժ = 10, Ճ = 100, Ռ = 1000…), սահմանել գրության՝ ձախից աջ ուղղությունը:!

Մեսրոպ Մաշտոցի կենսագիրն է եղել նրա աշակերտ Կորյունը:+

Հայոց տառերը քանդակվել են խաչքարերի տեսքով և տեղադրվել Օշական գյուղում, որտեղ թաղված է Մեսրոպ Մաշտոցը:+

Posted in Հայրենագիտություն

Հայրենագիտություն 28․11․2022

Գեղարդի վանք

Հիմնադրվել է IV դ., գլխավոր եկեղեցին` 1215 թ.:

Գեղարդի միջնադարյան վանքը գտնվում է Կոտայքի մարզում, Երևան-Գառնի-Գողթ ճանապարհի շարունակության վրա։

Հեռավոր անցյալում կոչվել է Այրիվանք՝ քարայրային կառույցների պատճառով, իսկ XIII դարից՝ վանքում պահված սուրբ գեղարդի պատվին (որով խոցվել էր խաչված Հիսուսը)՝ նաև Գեղարդ։ Ըստ ավանդության հիմնադրվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու առաջին տարիներին (IVդ. սկիզբ)։ Գեղարդի վանքը միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային նշանակալից կենտրոններից էր, ուր բացի պաշտամունքային կառույցներից գոյություն ունեին դպրանոց, գրադարան, գրչատուն, բազմաթիվ ժայռափոր խուցեր վանականների բնակության համար։

Պահպանված հնագույն հուշարձանը պարսպապատերից դուրս, արևմտյան կողմում գտնվող կիսով չափ ժայռափոր մատուռն է։ XIIIդ. ստեղծվել է վանքի հիմնական համալիրը, որի մեջ մտնում են՝ գլխավոր եկեղեցին (կաթողիկե), կից գավիթը, ժայռափոր երկու եկեղեցիներ, ժամատուն-դամբարանը և տարբեր չափերի խուցեր։

Գեղարդի շինարարական կյանքի երկրորդ, առավել կարևոր շրջանը սկսվել է XIIIդ. կեսերից, երբ Պռոշ իշխանը վանքը Զաքարյաններից գնելուց հետո սկսել է վիմափոր շենքերի կառուցումը։ Աշխարհի վիմափոր շինությունների մեջ Գեղարդը գրավում է առանձնակի տեղ։ Վանքի շրջապատում կան գեղաքանդակ բազմաթիվ խաչեր և ժայռափոր խուցեր։ Որոշ քարայրեր էլ ունեցել են նաև պաշտպանական նշանակության և կոչվել ժողովրդական հերոսների անուններով։

Ավանդույթներ
14-րդ դարի վերջին Հայաստանը ենթարկվում է միջինասիական զորավար Լենկթեմուրի արշավանքներին։ Լսած լինելով Գեղարդի վանքի հրաշագործությունների համբավը՝ Լենկթեմուրը որոշում է անձամբ փորձել այն։ Անթիվ զորքով հարձակվում է ամայի ձորի վրա և հոխորտանքով ու ծաղրաբանությամբ հրամայում է բերել իր մոտ Գեղարդի Սուրբ նշանը։ Հենց որ բարձրացնում են նիզակները Սուրբ նշանին հարվածելու, անմիջապես բյուրավոր աներևույթ զրահավորված զինվորներ՝ գույնզգույն համազգեստներով, ամեն կողմից հարձակվում են թշնամու վրա։ Իրարանցում է ընկնում Թեմուրի զորքի մեջ. ոմանք փախուստի են դիմում, ուրիշների ձեռքերն են գոսանում, շատերը կուրանում են։ Տեսնելով այդ՝ սարսափահար Լենկթեմուրը թողություն է խնդրում, Սուրբ նշանից և մեծամեծ պարգևներ խոստանալով՝ ետ է վերադառնում։

Գանձ-ադամանդ

Գեղարդի համալիրի հյուսիսային պատի մեջ գտնվող քարայրային վանքում, ավանդության համաձայն, թանկարժեք գանձ է պահվել։ Իրականում ժամանակի ճարտարապետները, օգտագործելով երդիկից եկեղեցի մտնող լուսային էֆեկտները, կարողացել են լույսին տալ կլորավուն ադամանդի տեսք։ Լենկթեմուրը, իմանալով այդ մասին, ցանկացել էր վերցնել գանձը, սակայն մոտենալով նրան՝ փակել էր լույսի ճանապարհը սեփական ստվերով, ինչի արդյունքում գանձն «անհետացել էր»։ Հեռանալով՝ նա կրկին տեսնում է գանձը, այդպես նա մոտենում է երեք անգամ։ Այնուհետև Լենկթեմուրը որոշում է չավերել վանքը և հեռանում է։

1679 թվականի Գառնու երկրաշարժից հետո գանձ-ադամանդն անհետանում է։

Հավուց թառ

download

Հավուց Թառի Վանքը  գտնվում է Կոտայքի մարզում,  Գառնի գյուղի մոտ, Ազատ գետի ձախափնյա բարձունքում: Վաղ միջնադարում  վանքը խոշոր կրոնական, մշակութային կենտրոններից մեկն էր: Ըստ պատմաբան Մխիթար Այրիվանեցու, Իշխան  Գևորգ Մարզպետունին կառուցել է  Ս. Ամենափրկիչ եկեղեցին, որը  1013թ ին վերակառուցեց  Գրիգոր Մագիստրոսը:  Վանական համալիրի տարածքում էր նաև   Սուրբ Կարապետ մատուռը, որը կառուցվել է 1213 թ.։ Վանքի  բոլոր   շինությունները պատրաստված են  կարմիր և սև տուֆից:

 1679թ․ Գառնու երկրաշարժից    վանքը խիստ վնասվել է:  1721թ-ին մատուռի ավերակների վրա, կաթողիկոս Աստվածատուրի  նախաձեռնությամբ, սկսվեցին Սուրբ Կարապետ եկեղեցու կառուցման աշխատանքները, որը մնաց անավարտ:

Հավուց Թառի վանքի  տարածքում  կան եզակի խաչքարեր՝ կատարված նրբանկատ  վարպետությամբ, անկրկնելի  շքեղությամբ:  Այդ խաչքարերից մեկը  պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում, որպես մեկը երկրի տասը լավագույններից :

Հավուց Թառը  տեղական բնակչության շրջանում ավելի հայտնի է որպես Ամենափրկիչ, և  այդ անունը կապված է մի գեղեցիկ լեգենդի հետ: Թուրքերի ներխուժումներից   մեկի  ժամանակ  վանքի վանահորը հաջողվել է համոզել թշնամու զինվորներին ներում   շնորհել բոլոր նրանց, ովքեր կտեղավորվեն  վանքում: Մարդիկ  վանքի  դարպասներից մտնում էին ներս ու գաղտնի ճանապարհով դուրս էին գալիս: Այս   գաղտնի    միջոցով վանքը փրկեց նրանց ու ստացավ Ամենափրկիչ  անվանումը:

Թեժառույք

Հրազդան քաղաքից քիչ հեռու, Մեղրաձոր գյուղում, Մարմարիկ գետի աջ ափին բարձրացող
անտառապատ լեռան վրա տարածվող մի բացատում է գտնվում Թեժառույքի եկեղեցին կամ
Տրդատավանքը:
Թեժառույքի վանքը գտնվում է Մեղրաձոր գյուղի դիմաց` Ծաղկունյաց լեռնաշղթայի մի
անտառապատ հրվանդանի գագաթին` 2000մ բարձրության վրա: Այն կառուցվել է 1190թ. Իվանե
և Զաքարե Զաքարյան իշխանների օրոք: Եկեղեցին կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում
ունի ավանդատներ: Եկեղեցում են ամփոփված հայ և վրաց նշանավոր պատմական դեմքերի և
քաղկեդոնական գործիչների տապանաքարերը:
Եկեղեցու տարածքը պարսպապատված է եղել: Պարսպից պահպանվել է մի փոքր հատված
միայն: Օժանդակ կառույցներից միայն հետքեր են պահպանվել, իսկ մատուռը /13-14դդ./
գտնվում է եկեղեցուց 15 մ հարավ: Գերեզմանոցը նույնպես ավերված է:
Անվան բաղադրիչները թեժ և առու արմատներն են, քանի որ վանական համալիրը կառուցվել է
Մարմարիկ և Մեղրաձոր գետերի թեժ, արագահոս հատվածում: Տարածքի անվանումը գալիս է
անտիկ ժամանակներից, շարունակվել է մինչև 17-րդ դար, դրանից հետո Թեժառույքում
բնակություն են հաստատել թուրք-կարակալպակները, որոնք էլ նոր բնակավայրին տվել են
Թայչարուխ անվանումը` թայ-զույգ և չայ-գետ բառերի բառաբարդումից կազմված, ասել է թե՝
երկու գետերի արանքում տարածված բնակավայր և համանուն վանական համալիր:
Թեժառույքը Հայստանում պահպանված եզակի կառույցներից է, քանզի այն քաղկեդոնական
եկեղեցի է և ունի հարուստ վրացերեն արձանագրություններ

Posted in Հայրենագիտություն

Հայրենագիտություն 28․11․2022

Կոտայքի մարզ

Մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ։ Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին]։

Մարզի տարածքն ընդգրկում է Կոտայքի սարավանդը, Մարմարիկ գետի ավազանը, Հրազդան գետի ավազանի վերին ու միջին հատվածը, ինչպես նաև Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը։ Այն հարավ-արևմուտքից սահմանակից է մայրաքաղաքին, արևմուտքից՝ Արագածոտնի, հյուսիսից՝ Լոռու, հյուսիս-արևելքից՝ Տավուշի, արևելքից՝ Գեղարքունիքի և հարավից՝ Արարատի մարզերին։

Կոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է։ Ամենամեծ քաղաքն Հրազդանն է։ Կոտայքի մարզը զբաղեցնում է 2089 կմ² տարածք (8-րդը Հայաստանի մարզերի շարքում)։

Կոտայքի արևմտյան մասը նախկինում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք, իսկ արևելյանը՝ Մազազ գավառների մեջ։ Ներկայիս վարչատարածքային միավորը ձևավորվել է Հայկական ԽՍՀ-ի մաս կազմող Աբովյանի, Հրազդանի և Նաիրիի շրջանների միավորման հետևանքով։ Կոտայքի մարզը խորհրդային տարիներին ունեցել է զարգացած մեքենաշինական, հաստոցաշինական արդյունաբերություն, որն այժմ գրեթե վերացել է։

Կոտայքի մարզը Հանրապետության տնտեսական խոշորագույն կենտրոններից է։ Հրազդանում մինչ օրս գործում է ջերմաէլեկտրակայան և ջրաէլեկտրակայան, որոնք բավարարում են Հայաստանի էներգետիկ պահանջների մի մասը։  Մարմարիկ գետի ձախ ափին գտնվող Մեղրաձոր գյուղում պահվում են երկրի ոսկու պաշարների մեծ մասը։ Ծաղկաձոր քաղաքը Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոնն է, որն ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն։ Մարզի տարածքը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով։ Դրանց մարգարիտը Գառնու հեթանոսական տաճարն է, որը կառուցվել է 1-ին դարում

Posted in Մայրենի

Մայրենի 28․11․2022

ՄԻ ՄԿԱՆ ՊԱՏՄՈԻԹՑՈԻՆ

Իր թաքստից` մթին ու խոր,
Մկան մեկը ելավ մի օր,
Գանգատ գնաց բնության մոտ.
— Քո դեմ, ասաց, գանգատ ունիմ,
Ով բնություն.
Այս ի՞նչ բախտ ես վիճակել ինձ.
Առջևս` մահ,
Սրտիս մեջ` ահ,
Հանգիստ չունիմ
Դաժան ու չար
Կատուներից:
Կամ հոգիս առ
Եվ կամ դարձրու
Ինձ էլ կատու:

Դաժան ու չար կատու դառած`
Մուկը վազեց մտավ մառան,
Շուրջը սփռեց այնքան երկյուղ, Որ մկները թավագլուխ,
Ծակ ու ծերպեր շունչներն առան:

Բայց շներից հալածական
Փախավ, եկավ բնության մոտ:
Կամ հոգիս առ,
Կամ ինձ դարձրու Շուն ահարկու:

Եվ ահարկու գամփռ դաոած`
Մուկը վազեց, մտավ փարախ,
Գայլերի հետ կռվեց անվախ.
Բայց երբ լսեց զարհուրելի
Մռնչյունը վես առյուծի,
Լեղապատառ
Իրեն ձգեց բնության մոտ.
— Կամ հոգիս աո,
Կամ ինձ դարձրու
Ահեղ առյուծ,
Որ վախ չունի
Ուրիշ և ոչ մի կենդանուց:
Առյուծ դառած` խրոխտ ու սեգ,
Մուկը գնաց, մտավ անտառ,
Անցավ դաշտեր և առապար,
Մահ տարածեց ամենուրեք:
Սակայն մի օր մարդը հանկարծ
Առյուծի դեմ հպարտ ցըցվեց.
Առյուծն ահեղ` կռվի պատրաստ` Բաշը ցնցեց:
Սակայն մարդը կայծակնաթափ
Հուր արձակեց — ամպ ու որոտ:
Եվ առյուծը մահախուճապ,
Շունչը առավ բնության մոտ.
— Միայն, միայն մարդ դարձրու ինձ.
Նա է հզոր մեր բոլորից,
Նա է տերը մեր բոլորիս:

Եվ մարդ դառած մուկը զինվեց
Հրով-սրով սպառնալից.
Ամեն մի շունչ ու կենդանի
Փախչում էին նրա շուքից:
Բայց ավելի մեծ սարսափով
Վախում էր նա հիմա սաստիկ
Իր նմանից:
Տեսավ` մարդիկ
Իրար ահից
Չեն երկնչում, կարծես, մահից,
Օդն են ելնում ամպերից վեր
Եվ սուզվում են ծովերի տակ:
Թնդանոթով և ռումբերով
Եվ թույներով հազար տեսակ
Զինվում են ու զինավառվում:
Եվ օրից օր զենքերով նոր
Զինվում են ու նորից զինվում:
Եվ բյուրավոր
Բանակներով
Հարձակվում են իրար վրա,
Եվ խելագար,
Անհագաբար,
Կոտորում են,
Կոտորում են
Մարդիկ իրար…
Եվ ահաբեկ խորհում էր նա.
-Լավ չի՞ արդյոք,
Որ վերստին
Մուկիկ դառնա…

Այս առակը սովորեցնում է բավարարվել ունեցածով։ Չձգտել ուժից վեր բաներ անել։ Ապրել սեփական կյանքով և չերազել ապրել ուրիշի պես։ Քանի որ չգիտես թե իր մոտ ինչ խնդիրներ և դժվարություններ կան։

Posted in Ռուսերեն

Русский язык 28.11.2022

Фразеологизмы - это...

Отгадывание устойчивых оборотов .

Через час по чайной ложке — очень медленно
Крокодиловы слёзы — ложно плакать
Делать из мухи слона — приувеличивать
Медведь на ухо наступил — быть глухим
Заговаривать зубы — выкручиваться
На один зубок — на изусть
Смотреть сквозь розовые очки — на всо смотреть положительно

Работа с текстом
Пригласил нас как-то сын лесника к себе. За грибами, говорит, сходим, поохотимся, рыбу ловить будем. Уху сварим, пальчики оближешь.
Мы, конечно, обрадовались, уши развесили, слушаем. Мой братишка так голову потерял от счастья. Как же! В лесу заночуем, палатку разобьем, костер разложим, из ружья палить будем. Потом он мне покою не давал: “Пойдем да пойдем! Говорят, он такой мастер рыбу ловить, собаку на этом деле съел”. Не знаю, каких собак он ел, а вот мы попались на удочку. Обманул он нас.
Договорились прийти в субботу к вечеру. Пять километров одним духом отшагали. А нашего “приятеля” дома не оказалось. Уехал, говорят к тетке на воскресенье.
— Он же нас пригласил рыбу удить, охотиться,- растерялись мы.
— Вот пустомеля, — возмутился дед, — все время кому-нибудь морочит голову.
У братишки слезы в три ручья. Я, конечно, тоже не в своей тарелке.
— Ничего, ребятишки,- успокоил нас дед, — со мной пойдете.
И пошли. И рыбу ловили. И костер развели. А уха была – ни в сказке сказать, ни пером описать. Только ружье нам дедушка не дал. Малы еще.
1.Каким выражением из текста вы могли бы озаглавить рассказ? 
Как мы уху сварили
2.Какие выражения, употреблённые в переносном значении, вам встретились в тексте? Объясните их значение.

пальчики оближешь — вкусно
уши развесили — поверили
голову потерял — от радости потерял чувство реальности
собаку на этом деле съел — был проффеснионалом
попались на удочку — на обманули
одним духом отшагали — очень быстро прошли
морочит голову — обманывает
ни в сказке сказать, ни пером описать — отлично, чудесно

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա 28․11․2022

  1. Որքա՞ն է փռված անկյան աստիճանային չափը:
    Պատ․՝ 91օ — 180օ

2.Որքա՞ն է ուղիղ անկյան աստիճանային չափը:
Պատ․՝ 90օ

4.Կատարե՛ք բաժանում

9373 : 721 = 13

27200 : 425 = 64

39240 : 120 = 327

32054 :682 = 47

5.Գտե՛ք բաժանման թերի քանորդը.

97: 4 = 24 (մն․ 1)

67 : 5 = 13 (մն․ 2)

6.Ստուգողական աշխատանքից Հայկի և Արամի ստացած միավորների գումարը 75 է: Եթե Հայկը ստանար ևս 7 միավոր, կունենար այնքան միավոր, որքան ունի Արամը: Քանի՞ միավոր է ստացել նրանցից յուրաքանչյուրը:
1․ 75 + 7 = 82
2․ 82 ։ 2 = 41
3․ 41 — 7 = 34
Պատ․՝ 34 Հայկը, 41 Արամը

Լրացուցիչ

  1. Գծե՛ք 6 սմ շառավղով շրջանագիծ: Ստացված շրջանի մեջ նշե՛ք մի A կետ, իսկ դրանից դուրս՝ B կետ: Համեմատե՛ք շրջանի կենտրոնից այդ կետերի ունեցած հեռավորությունները շրջանի շառավղի հետ: AB հատվածը կհատի՞ արդյոք շրջանագիծը:
    Պատ․՝ Այո, AB հատվածը կհատի շրջանագիծը։
  2. Գտե՛ք աստղանիշը
  • *+3 x 5 = 28
    1․ 3 x 5 = 15
    2. 28 — 15 = 13
  • * x 18 + 25 = 97
    * x 18 = 97 — 25
    1. 97 — 25 = 72
    * x 18 = 72
    72 : 18 = 4

3. Մանկապարտեզում կա 20 հեծանիվ. դրանց մի մասը երկանիվ է, մի մասը՝ եռանիվ: Բոլոր հեծանիվները միասին ունեն 55 անիվ: Քանի՞ երկանիվ հեծանիվ կա մանկապարտեզում:
1․ 20 x 2 = 40
2. 55 — 40 = 15
3․ 20 — 15 = 5
Պատ․՝ 5 հեծանիվ երկու անիվ

Posted in Անգլերեն

English 28.11.2022

We know the saying “as busy as a bee,” but we don’t know how bees play. Scientists found one way. They did tests on bees and found they liked playing with small balls. The bees played like humans. Young bees played with more balls than old bees. Adult males played with balls for longer than females did.

There were 45 bumblebees in the tests. They had two choices. One was to go straight to a sugary treat. The second was to get to the treat after going around small balls. Most of the bees played with the balls first. A researcher said bees have feelings. She added that the minds of insects are more advanced than we thought.

Անծանոթ բառեր

saying- ասացվածք

as busy as a bee- այնքան զբաղված ինչպես մեղուն

Scientists- գիտնական

tests — թեստեր

add- ավելացնել

mind- միտք

insects- միջատներ

researcher- հետազոտող

advanced- հաջողված

like humans- ինչպես մարդը

male- արու

female- էգ

Paragraph 1

  1. We know the saying                   a. way
  2. as busy as a bee                          b. humans
  3. we don’t know how bees play   c. saying
  4. Scientists found one way           d. with small balls
  5. They did tests on bees      e. bees play
  6. they liked playing with small balls   f. with more balls
  7. The bees played like humans     g. on bees
  8. Young bees played with more balls h. as a bee

Paragraph 2

  1. There were 45 bumblebees in the tests   a. feelings
  2. They  had two choices                  b. treat
  3. a sugary treat                                c. we thought
  4. going around small balls             d. first
  5. bees played with the balls first       e. in the tests
  6. bees have feelings                           f. insects
  7. the minds of insects                       g. had two choices
  8. more advanced than we thought   h. around small balls

Լրացրեք բաց թողած բառերը:

We know the saying “as busy as a bee,” but we don’t know how bees play. Scientists found one way. They  did tests on bees and found they liked playing with balls. The bees played like humans. Young bees played with more balls then old bees. Adult males played with balls for longer than females did.

There were 45 bumblebees in the tests. They had two choices. One was to go straight to a sugary treat. The second was to get to the treat after going around small balls. Most of the bees played with the balls first. A researcher said bees have feelings. She added that the minds of insects are more advanced than we thought.

Տեքստի բոլոր բառերը միացել են իրար, առանձնացրեք և ստացեք տվյալ տեքստը:

We know the saying” as busy as a bee, ”but we don’t know how bees play. Scientists found one way. They did tests on bees and found they liked playing with small balls. The bees played like humans. Young bees played with more balls than old bees. Adult males played with balls for longer than females did. There were 45 bumblebees in the tests. They had two choices. One was to go straight to a sugary treat. The second was to get to the treat after going around small balls. Most of the bees played with the balls first. A researcher said bees have feelings. She added that the minds of insects are more advanced than we thought.